Ինչպես ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը տնային պայմաններում

Ինչպե՞ս ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը տնային պայմաններում.

Ավելի քան կես դար առաջ բժիշկ Բրոդա Օտտո Բարնսը հայտնաբերել է, որ մարմնի ջերմաստիճանը, հատկապես անմիջապես արթնանալուց հետո, խոսում է վահանաձև գեղձի վիճակի մասին: Նա հրապարակել է վահանաձև գեղձի գործառույթի մասին մի գիրք և նույնիսկ ստեղծել է մի թեստ, որը հնարավուրություն է տալիս տնային պայմաններում ստուգել այս օրգանի վիճակը:Թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է երեկոյան ջերմաչափի սնդիկի սյունն իջեցնել մինչև 35 աստիճան, պառկել քնելու, իսկ առավոտյան ջերմաչափը դնել թևատակում և պահել մոտ 10 րոպե: Արդյունքում՝ «առավոտյան հիմնական ջերմաստիճանը» ցույց կտա վահանաձև գեղձի վիճակը.

1. Եթե ջերմաստիճանը 36,5-36,8 աստիճան է, ապա վահանաձև գեղձի աշխատանքը կանոնավոր է:

2. Եթե ջերմաստիճանը 36,5-ից ցածր է, ապա վահանաձև գեղձև դանդաղ է աշխատում: Այս դեպքում կարող են նկատվել հետևյալ ախտանշանները.

հոգնածություն,մազաթափություն,հիշողության վատացում,դեպրեսիաներ,էներգիայի պակաս, քրոնիկ գլխացավեր,վարակներ և այլն:

3. Եթե ջերմաստիճանը 36,8-ից բարձր է, ապա վահանաձև գեղձը աշխատում է արագացված ռեժիմով կամ օրգանիզմում կան վարակներ:

Ավելի հստակ պատասխանի համար անհրաժեշտ է թեստը կրկնել 3 օր անընդմեջ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի՝ հստակ աշխտորոշելու, օրգանիզմի վիճակը ստուգելու և բուժման հնարավոր տարբերակները քննարկելու համար:

Բացի այդ, ջերմության տատանումները կարող են կախված լինել նաև կանանց մոտ դաշտանի շրջանում օրգանիզմում եղած վարակներից, ուստի լավ կլինի թեստն անցկացնել լիովին առողջ լինելու դեպքում և երբ դաշտանային ցիկլը ավարտված է:Հարկ է նաև հիշել,

որ վահանաձև գեղձի խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է խուսափել սթրեսային իրավիճակներից, հոգ տանել լյարդի առողջության մասին և ընդունել մագնեզիում, A և B վիտամիններ, սելեն և հիդրոկորտիզոն: