Այսօր՝ մայիսի 9-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 18:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ,
որի արդյունքում պարզվել է, որ 18:47-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ:
ԻՔՄ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ նաև ասված է. «Նշենք, որ ընդդիմությունը նախապես հայտարարել էր, որ հանրահավաքը սկսվելու է 17:00-ից, սակայն այն մեկնարկեց միայն 18:00-ին:
Մեր հաշվարկը, ըստ այդմ, իրականացրել ենք բուն հանրահավաքի մեկնարկից հետո արված լուսանկարի հիման վրա»: Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են հետևյալ հղումով․