Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վաղը առավոտից պլանավորած վիրահատություններ ունեմ Երևանի կենտրոնում տեղակայված երկու կլինիկաներում։
Հուսով եմ, սրանց նման տկարամիտները ոչ ճանապարհս կփակեն, ոչ էլ նյարդերս կքայքայեն։ Ի դեպ հատուկ եմ հոգնակիով գրում, քանզի տկարամիտ են նաև էս անասունի կողքը կանգնածները, որ էս ոչխարին չեն խանգարում պղծել արձանը…
Հիշեցնենք, որ ընդդիմության «համազգային ընդվզումը» մեկնարկել էր այսօր առավոտյան՝ 08։30-ին: Փաստացի այն տևեց մի քանի ժամ: Մինչ այդ, սակայն, ակտիվիստները փորձել էին փակել Երևանի Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան, Տերյան, Աբովյան (Պլանի գլուխ), Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց,
Երվանդ Քոչար-Վարդանանց, Տիգրան Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցները և Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհը: