Կոչ կանեմ քաղաքացիներին ավելի ակտիվ լինել, գալ հրապարակ, միանալ պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի է։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Չեմ կարծում ոստիկանության ուղղակի որոշումն է։ Այդ որոշումը քաղաքական որոշում է։ Քաղաքական իշխանությունը,
տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում ոչ թե օր օրի, այլ ժամ ժամի, փորձում է որևէ կերպ կասեցնել շարժման ընթացքը: Բայց համոզված եմ, որ չի հաջողելու։
Ազատության հրապարակ գալիս են տարբեր քաղաքական հայացքնեով, նախասիրություններով մարդիկ, վբոլորը հասկանում են, որ սա Հայաստանի ու Արցախի համար պայքար է, նեզ կուսակցական թիմի պայքար չէ, համաժողովրդական պայքար է»: