Նրանք սպանում են մարդկանց. հրապարակվել է մահացու դեղերի ցանկը

Սրտի համար ամենավնասը քիմիաթերապիայի դեղամիջոցներն են. դրանցից կողմնակի ազդեցությունները գրեթե անխուսափելի են, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը փրկվում է քաղցկեղից:

Միևնույն ժամանակ, դեղատներում առանց դեղատոմսի վաճառվող ամենատարածված դեղամիջոցները նույնպես կարող են վնասել մեր օրգանիզմին։

Հայտնի ռուս սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովի կատարած հետազոտությունների համաձայն, քիմիաթերապիայի ժամանակ քաղցկեղով հիվանդները սովորաբար վերահսկվում են սրտաբանի կողմից, սրտի վրա բացասական ազդեցություն է նկատվում դեպքերի մոտ 70 տոկոսի դեպքում։

Միևնույն ժամանակ, սովորական ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսիք են իբուպրոֆենը, դիկլոֆենակը և ինդոմետասինը, նույնպես կարող են վտանգավոր լինել: Այստեղ առանցքային դեր է խաղում դրանց ոչ ճիշտ օգտագործումը, իսկ առավել հաճախակի հանդիսացող կողմնակի ազդեցությունը ճնշման բարձրացումն է։ Սրտի անբավարարության դեպքում այս դեղերը ուղղակիորեն հակացուցված են:

-Դրանք չպետք է տրվեն միջահասակ մարդկանց ու տարեցներին, կամ էլ, առավելագույն դեպքում պետք է տրվեն բժշկի հսկողության ներքո,- Մյասնիկովի խոսքերն է մեջբերում Pressmedia.am—ը։Սրտի համար պոտենցիալ վնասակար դեղամիջոցների ցանկում մասնագետը ներառել է հակաբիոտիկները (կարող է առիթմիա առաջացնել), այրոցի միջոցները (երկարատև օգտագործումը խաթարում է մագնեզիումի կլանումը), վազոկոնստրրիտորներ, միզամուղներ, լուծողականներ և բետա-բլոկլերներ:

Ի վերջո, պետք է զգույշ լինել սրտի անբավարարության և նախասրտերի ֆիբրիլյացիայի դեմ դեղամիջոց ընդունելիս՝ դիգոքսին: Նրա գերդոզավորումը նույնպես մահացու է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Մյասնիկովը նախազգուշացրել էր կալցիում պարունակող դեղամիջոցների չափից մեծ դոզայի վտանգի մասին։ Առաջարկվող դոզան օրական այս տարրի երկու գրամից ոչ ավել է: Հակառակ դեպքում կարող են առաջանալ թուլություն, հոգնածություն, ցնցումներ։