Ցավալի լուր ․Երազ այգում դժբախտ պատահարի հետևանքով մահացած քաղաքացին տնօրենն է

Տաթևիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ

մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության

խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,- գրել է լրագրող Տաթևիկ Աբրահամյանը։