ՇՏԱՊ․ԿԻՆԴԵՐ ձվիկի ներմուծումը ժամանակավորապես արգելվել է․

ՀՀ «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ

եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին տեսչական մարմնից:

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություն կա՝ «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն (ներկրում է Գերմանիայից): Ընկերություններում առկա խմբաքանակներից

կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր»

ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Տեսչական մարմնից նշեցին՝ լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։