Խոստովանություն և Աղոթք․ Կիսվեք Ձեր էջում թող Աստված պահապան լինի Ձեզ․․․

Մե ղքերի խոստովանությամբ պետք է պատրաստենք մեր սրտերը՝ դառնալու Անմ եղի բնակարանը։ Չխոստովանված մեղքերն արգելում են, որ Քրիստոս մուտք գործի մեր հոգիներից ներս։ «Եթե խոստովանենք մեր մ եղքերը, վստահ եղեք, որ Արդար Աստված պիտի ների մեր մ եղքերը եւ մեզ պիտի սրբի մեր բոլոր անիրավություններից»: (Ա Հովհ 1:9)

 

 

Շատ ողորմելի ենք, եթե խոստովանությամբ մե ղքերի թողություն ստանալու առիթը ունենալով, մենք շարունակում ենք մեր մեղքերի բեռը մեր ուսերի վրա պահել։ Խոստովանելը՝ մե ղքերի բեռը մի կողմ թողնելն է։Բարսեղ Մաշկեւորցին, խոսելով խոստովանության մասին, ասում է. «Ինչպես որ պղնձագործը ժանգոտած անոթը քուրայից անցկացնելով՝ մուրճի հարվածներով այն փայլեցնում է, նույնպեսեւ դու մ եղքերով ժանգոտած հոգիդ խոստովանության քուրայի մեջ նետիր, եւ ապա բարձրից իջեցրու մուրճը, այսինքն՝ մեղ ադրանքի եւ հանդիմանական խոսքերը, որպեսզի հոգիդ վերստին պայծառանա»։