ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ․ Գովազդային վահանակը ընկել է ուղևորներով լի երթուղայինի վրա․․․ ՆԿԱՐՆԵՐ

Երևանում 99 երթուղայինը Լամբադա կամրջի մոտ հայտնվեց վթարային վիճակում։ Newspress.am-ի թղթակցի փոխանցմամբ, Toto-Gaming-ի գովազդային վահանակը վերևից ընկավ երթուղայինի վրա` ջարդելով տանիքում տեղադրված ապակին։

 

Ուղևորներից մեկը վնասվեց կոտրված ապակուց։ Մյուս ուղևորներն առաջին օգնություն ցուցաբերեցին և իջան երթուղայինից։ Պոկված էլեկտրալարերը փակել էին ճանապարհը և խցանում առաջացրել։