5 նշան,որոնք վկայում են,որ մարդը երկար կապրի

Երկաթե մարդիկ Արդան մեջ երկաթի բարձր, ինչպես նաեւ ցածր մակարդակը կրճատում է կյանքը։ այսպիսի եզրահանման են եկել գերմանացի եւ անգլիացի գիտնականները։ Երկաթի նորմալ մակարդակ ունեցող մարդիկ ուշ են ծերանում։ Գենետիկական անարդարություն 2015 թվականին ԱՄՆ եւ Իտալիայի գիտնականները 90-100 տարեկան 6000 երկարակյացների են ուսումնասիրել։ Բոլորի մոտ հայտնաբերվել են գենոմի 4 ընդհանուր մասեր, որոնք կոչվել են երկարակեցության գեներ: Մասնավորապես դրանք են’ CDKN2B գենը, որը կարգավորում է բջիջների կյանքի ցիկլերը, SH2B3 և ABO գեները փոխազդում են արյան հետ, եւ HLA գենը,

որը հնարավորություն է տալիսիմունային համակարգին ճանաչել սեփական օրգանիզմի բջիջներին։ Երջանկություն է կին ծնվելը Լինի կենդանական աշխարհում, թե մարդկըանց շրջանում, ակնհայտ է, որ կանայք տղամարդկանցից երկար են ապրում’ անկախ ժամանակաշրջանից։ Ըստ ԱՄՆ գիտնականների’ պատճառը կանանց ձվաբջիջներում առկա հորմաններն են, որոնք դանդաղեցնում են ծերանալը։ Նրանց գերմանացի գործընկերները ավելի ուշ պարզել են, որ պատճառը տեստոստերոնն է, որը շարքից հանում է իմունային համակարգը։ Որքան շատ է դրա քանակությունը, այնքան տղամարդն ավելի շուտ է ծերանում։ SKIPSTOPPED Եղեք լավատես Հետազոտությունները ցույց են տվել, որ օպտիմիստները (լավատես) 15 տոկոսով երկար են ապրում պեսիմիստներից (հոռետես)։

Դա բացատրվում է նրանով, որ առաջինները ավելի թեթեկ են տանում սթրեսը, գրեթե միշտ վստահ են իրենց ուժերին եւ հեշտ են վերականգնվում։ Շատ գիտես’ շատ կապրես Այդպիսի եզրակացության են եկել անգլիացի, Էդինբուրգի համալսարանի գիտնականները։ Ընդ որում կարեւոր է ոչ թե կրթվածության մակարդակը, այլ գիտելիքը յուրացնելու ընդունակությունը, ինչը դարձյալ պայմանավորված է գեներով։ Այսպիսով, ամփոփելով, եթե Դուք դրական խելացի կինք եք’ երկաթի նորմալ մակարդակով եւ գենային լավ ժառանգությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ կապրեք մինչեւ խոր ծերություն։