ՈՒշադրություն,նոր որոշում.սեպտեմբերի 15-ին ընդառաջ.վերաբերվում է բոլոր դպրոցականներին

Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվել է 646 787 500 դրամ լրացուցիչ գումար։Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու քննարկման։Նախագծի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, որի հաշվարկով այս գումարի սահմաններում ՀՀ ուսումնական հաստատությունները պետք է ապահովվեն ախտահանման միջոցներով ու եռաշերտ բժշկական դիմակներով:Ընդունված որոշմամբ նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել ինչպես աշակերտներին, այնպես էլ մանկավարժական ու վարչական անձնակազմին:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ՀՀ-ում սահմանված կանոնների համաձայն` պարտադիր է dnel դիմակ, ախտահանել տարածքները: Հետևաբար նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման համար անհրաժեշտ է ուսումնական հաստատությունները ապահովել ախտահանիչ նյութերով և դիմակներով (աշխատողներին և աշակերտներին/ուսանողներին/սաներին հատկացնելու նպատակով)»,– նշված է կառավարության որոշման նախագծում:
Մեկ ամսվա համար հատկացված գումարի հաշվարկը կատարվել էհիմք ընդունելով բժշկական դիմակի 25 դրամ արժեքը։ Ձեռքերի ախտահանիչ միջոցները հաշվարկվել են 1 լիտրը 1120 դրամ արժեքով 1 անձի հաշվով օրը 3 մլ, իսկ շենքերի ախտահանիչ միջոցներըքլորի 1 կգ-ի համար 3500 դրամ արժեքով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակով։Մինչ նախագծի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ այն նախապես չի քննարկվել, իսկ պետբյուջեի պահուստային ֆոնդը ներկա պահին ծանրաբեռնված է։ Նախարարն առաջարկեց նախագիծը հաստատել, բայց դրա ֆինանսական հատվածը քննարկել լրացուցիչ կարգով` մինչ որոշման վերջնական ստորագրումը։

Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու ՀիշեցնենքՀՀ կառավարության որոշմամբ հայաստանյան դպրոցներում այս տարի դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ից։ Ընդ որում կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին, մյուսները՝ սեպտեմբերի 15-ին։Դպրոցներում դիմակ դնելը կլինի պարտադիր