Սիրածս տղան 2 տարի առաջ պատերազմում ծանր վիրավորվեց, մերոնք որ իմացան, չէին թողնում շփվենք, ասում էին կամ մենք, կամ ինքը. ինձ համար ծանր որոշում կայացրի էդ ժամանակ ու տեսեք հիմա ինչա դառել կյանքս

Սիրածս տղայի հետ որ շփվում էինք, հլը դպրոցը նոր էինք ավարտել, ինքը գնաց բանակ, զորացրվելուն մի քանի ամիս էր մնացել, որ էդ պատերազմը սկսվեց: Իմ տղան հաղթահարեց պատերազմը, մինչև վերջ մնաց սահմանին, թշնամու դեմ պայքարեց, բայց հենց վերջին օրով ծանր վիրավորվեց: Պատերազմի ընթացքում մի քանի անգամ վիրավորվել էր, բայց չէր լքել դիրքերը:

Էդպես վերքերը խորացել էին, դա իբր քիչ էր, մի հատ էլ ավելի ծանր վիրավորում ստացավ: Մի խոսքով մի քանի ամիս պիտի անկողնում անցկացներ, հետո էլ ողնաշարի վերականգնման համար վարժություններ աներ, էդ ամեն ինչը որ ծնողներս իմացան, սկսեցին հետս կռվել, թե բա հաշմանդամի հետ ես ուզում կյանքդ կապես, քեզ համար դժվարա լինելու, սենց նենց, տեսան, որ իրանց չեմ լսում, ասեցին կամ մենք, կամ էլ էդ տղան:

Ընտրեցի իմ սիրած տղային, ես չէի կարա էդ դժվար պահին իրան թողնել, իրան օգնեցի, էդքան ժամանակ ամեն րոպե կողքն էի, միասին հաղթահարեցինք, մի վայրկյան անգամ չեմ փոշմանում, ու հիմա արդեն ամուսնացած ենք, շուտով էլ բալիկ ենք ունենալու: