Հարսս ինձ ասում էր, քեզ տնից հանելու եմ, մորս եմ բերելու․ վատը էն ա, որ ասեց ու արեց․ մենակ իմանաք, թե ինչ գնով

Հարսս շատ շուտստրիյա, արդեն տղուս իրանով ա արել, էն կարգի, որ էլ իմ կարծիքը հաշվի չի առնում, իմ մասին էլ մոռացել ա։ Ես էլ, որ խառնվում էի իրանց կյանքին, ասում էի, թե ըսենց ա ճիշտ ես գիտեմ, հարսիս դուրը չէր գալիս։ Մինտ ինձ ասում էր քեզ տնից հանելու եմ, մորս եմ բերելու։ Մերն էլ մենակ կնիկ ա, բայց լավ էլ իրան նայում ա, ինձնից ջահել ա։

Վերջը հարսս ինչ ասեց, ըտենց էլ արեց, ես դրա հարս ասողի։ Իսկ տղուս մասին վաբշե խոսքեր չկա, ոնց ինձ ուրացավ, չեմ հասկանում։ Վեշերս տվեցին ձեռս ու ասեցին, գնա աղջկադ տուն, մենաք ուզում ենք մենակ ապրենք։ Առանց ամաչելու աչքերիս մեջ նայեցին ու ինձ տնից դուս հանեցին։ Աղջիկս ախպոր հետ էնքան ա կռիվ արել իմ համար, որ էլ չգիտեմ, թե ինչ ասեմ տղուս։

Հիմա էլ իմացել եմ, որ հարսս մորն ա տարել իրանց հետ պահում, պատճառ աբռնել, թե հիվանդ ա չի կարա մենակ մնա։ Տղես էլ անխելքի նման հավատացել ա, ես դրա տղա ասողի։ Ընենց եմ հիասթափվել, որ գան ինձ խնդրել են, ոտերս ընկնեն էլ, մեկ ա էլ հետ չեմ գնալու, սաղ ունեցածս փողերն էլ տվել եմ աղջկաս, ինքը արժանիյա, թո գնա փեսուս հետ վայելի։ Փեսես իմ համար ավելի լավ տղայա, քան թե իմ իսկական տղեն։