Հարիսա էի դրել․ հարսիս ասեցի զանգի ձերոնց թող գան միասին ուտենք․ հարսս զանգել էր մորը, որ գան, տեսեք նա էլ ինչ էր պատասխանել․ շատ վիրավորված եմ

Հարիսա էի դրել, ես էլ սիրում եմ, որ հարիսան տոն դառնա։ Չեմ սիրում, սովորական սարքեմ, նստենք հաց ուտենք քաշվենք մի կողմ։ Հարիսա մի ուրիշ համ ունի, մի ուրիշ ավանդույթա իմ համար։ Մեր տանը միշտ տատս դնում էր սաղ ցեղով հավաքվում հարսիա էինք ուտում։

Հարսիս ասեցի՝ զանգի ձերոնց ասա գան հարիսա ուտենք։ Մինչև հասնեն լրիվ պատրաստ կլինի։ Հարսս էլ հեռախոսը վերցրեց զանգեց մորը, ասեցէ կիսւորս հարսիա ա սարքել ինչ եք անում, եկեք ուտենք միասին։

Խնամիս էլ ասեց՝ այ մարդ ինչ հարիսա, ով ունի հարսիայի հավես, էս ժամին գանք հասնենք ըտեղ։ Հավես չկա, դուք կերեք, առաջին անգամ չենք ուտում հարիսա, չեք զարմացնի ձեր հարիսայով։ Տենց էլ չեկան։ Մտքումս ասեցի՝ մեղա-մեղա, առաջ մարդիկ առիթ էին ման գալիս իրար տուն գնային, առիթ էլ չլիներ գնում էին, հիմա առիթ ես ստեղծում մարդիկ չեն ուզում տնից դուրս գան։ Էս ինչ կյանք դառավ այ մարդ։