Կիսուրս ընկերուհիների հետ Երուսաղեմ էր գնացել. հետը իմ համար սուրբ ջուր էր բերել ու խունկ․ հետո, որ ասեց ինչ նպատակովա բերել ուղղակի չգիտեի էտ պահին ինչ անեի․ բայց չդիմացա ու արտահայտվեցի

Կիսուրս ընկերուհիների հետ Երուսաղեմ էր գնացել։ Իրա երազանքն էր Երուսաղեմ գնալը ու վերջապես ստացվեց ու գնաց։ Որ եկավ, երևի մի շաբաթից ավել տպավորություններով էր կիսվում ու պատմում։ Էնքան տպավորվել էր, որ ես էլ ուզեցի անպայման գնամ։

Երուսաղեմից հուշանվերներ էր բերել մեր համար։ Իմ համար էլ բերել էր սուրբ ջուր ու խունկ։ Դե սկզբում մտածեցի, ինչ-որ խորհուրդ ունի դա, հետո ասեց, որ իմ համար հատուկա հենց էտ խունկն ու սուրբ ջուրը բերել։ Մոտավոր գլխի ընկա ինչա ուզում ասի։

Ասեց՝ էտ սուրբ ջուրն ամեն իրիկուն կխմես, օրվա մեջ էլ խունկը վառի տան մեջ, թող օդափոխվի տունը ու վատ լիցքերը գնան։ Սուրբ ջուրն էլ կօգնի, որ երեխա ունենաք անպայման։ Չդիմացա, ասեցի՝ այ մամա, նենց ես ասում, ոնց որ խնդիր ունենք ու էս ջուրը սաղ հարցերը լուծելուա։ Համբերեք էլի մի քիչ, երեխեն էլ կլինի, մենակ թե սենց բաներով մի ճնշեք, վատ ա ազդում իմ վրա։

Չի կարելի էլի, մի քիչ ազատ թողեք զույգն իրա համար ապրի, ոչ թե ձեր։ Հավատա դուք թոռ եք ուզում, մենք էլ ուզում ենք երեխեք ունենանք, բայց էտ ամենը իրա ժամանակին Աստված կտա, անընդհատ, որ ասեք ու ճնշեք հազար կողմից արդեն լավ չի։ Չդիմացա դրա համար էսքանն ասեցի սկեսուրիս։ Իրոք գիտեմ, որ միակ ընտանիքը չենք ու շատ ընտանիքներ են անցնում էս ամենի միջով։ մեծերը վերջապես պիտի հասկանան, որ սենց բաներ չպիտի անել նորաստեղծ ընտանիքի հետ ու ոչ միայն մեծերը։