Էս ցրտին, սառնամանիքի մեջ նստած՝ ես ու հիվանդ կնիկս չենք վառում գազը, որ շատ չգրի, իսկ տղես նայեք՝ գնացել ինչ ա առել իրան

Չեմ ուզում խեղճի տպավորություն թողնել, ոչ էլ կարեկցանքի ու հոգատարության կարիք ունեմ։ Գիտեմ, որ ամեն բան անցողիկ է, և ամեն մեկը պիտի հաշտ լինի իրեն բաժին հասած ճակատագրի հետ։ Բայց արդեն չեմ դիմանում էդ խոսքերին, էս ամենին, ինչ ինձ ու իմ ընտանիքի հետ է կատարվում։

Ուրեմն՝ ունեմ-չունեմ, էս մի տղան ունեմ։ Ամբողջ կյանքս դրել եմ, իրեն եմ պահել- մեծացրել։ իմ ունեցած- չունեցածն էլ , ինչ որ կա, իրենն է, ուրիշ ո՞ւմ պիտի թողնեմ։ Բայց էսօրվա օրով, երբ որ արդեն ես ու կինս ունենք խնամքի կարիք, տղաս անհետացել է, ասես չի էլ եղել, երբևէ գոյություն չի էլ ունեցել։

Հիմա ես ու կնիկս էս ձմեռվա սառնամանիքին նստած ենք, մեր թոշակով ենք ապրում։ Գազը չենք միացնում, որ շատ գումար չգրի, իսկ էդ ցրտից էլ հիվանդանում, անկողին ենք ընկնում։ Կինս տաքություն ունի հենց հիմա էս սառնամանքից, բայց տղես էլ զանգեց, բա թե պապա, մի հատ նենց ժամացույց եմ առել 7000 դոլարով, որ տեսնես, չես դիմանա։

Իրոք որ, տղա ջան, չեմ դիմանա, բայց ոչ թե ժամացույցին, այլ էս ցրտին ու անտերությանը։

Ձեր ծնողներին շատ սիրեք։