Երեկ մարդս հազիվ շուտ էր տուն եկել, խմորեղեն էի թխել, սաղովի նստած կոֆե էինք խմում, մեկել տեգրս շնչակտուր եկավ տուն, մարդուս ականջին եսիմ ինչ ասեց ու երկուսով վազեցին դուրս․ մենակ իմանաք ինչ էր եղել, բառերով ասելու չի

Չգիտեմ էլ որտեղից սկսեմ ժողովուրդ ջան, երկար էի մտածում պատմեմ, թե՞ չէ, բայց որոշեցի պատմեմ։ Մենք մեծ ընտանիք ենք, կիսուրս, կեսրարս, տեգրս, ես, ամուսինս ու երեխես մի տան մեջ ենք ապրում։ Փառք Աստծո շատ համերաշխ ենք ու էսքան ժամանակ նենց բան չի եղել, որ նեղվեմ կամ բողոքեմ։

Ամուսինս ու տեգրս աշխատում են, ոչ մի բանից զուրկ չենք, ամեն ինչ շատ լավա։ Էդ չարաբաստիկ օրը, ամուսինս վերջապես շուտ էր տուն եկել, ես էլ լավ խմորեղեն էի պատրաստել, նստած կոֆե էինք խմում։

Դրանից առաջ հաց էինք կերել, կեսրարս դուրս եկավ ծխի ու հետ գա։ Մինչև կոֆե դրեցինք, նստեցինք, 2 կում արեցինք մեկել տեգրս շնչակտուր տուն մտավ, ամուսնուս ականջին բան ասեց ու երկուսով վազեցին դուրս։

Փաստորեն կեսրարս վատացել ու ընկել էր բակում, լավա տեգրս շուտա եկել ու տեսելա։ Տարանք հիվանդանոց, վիրահատություն, մի խոսքով երկար տանջանքներից հետո հիմա կեսրարս մեր հետա։