Երեկ խաշլամա էի սարքե, ասի մարդս հոգնած տուն կգա հեսա, թո նստի հավեսով հաց ուտի․ էտ պահին դռան ձենն եկավ, մարդս էր բայց մենակ չէր, հետը մի հատ ջահել, սիրուն աղջիկ էր․ տնաշենը ընենց բան ասեց ու գնաց, որ էտ խաշլամեն մոռացե դուսն եմ թողե, սաղ թթվելա

Երեկ հավեսին կուխնիայում անբողջ օրը գործ էի անում, ասի համով-համով բաներ սարքեմ, որ մարդս գա տուն տեղը տեղին հաց ուտի։ Ընենց խաշլամա սարքի, որ ով ուտեր, կասեր վայ չուտողին։ Հիմի իմ համար սեղան եմ դնում, ամաններն եմ շարում, մեկ էլ դռան ձենն եկավ։ Գնացի բացեմ տենամ մարդսա, բայց մենակ չի, հետը մի հատ ջահել, սիրուն աղջիկ կա։

Խառնվել եմ իրար, ասում եմ էս ովա, ինչի ես հետդ մեր տուն բերե։ Ինքն էլ թե բա ծանոթացի, իմ ապագա կինն ա, ասի ոնց քո կիննա։ Դուսա գալիս մարդս ինձ դավաճանում ա, իրա համար ուրիշինա գտել, ինձ էլ սենց անտակտ ձևով եկել ասում ա, որ բաժանվում ա։ Ոչ մի բառ հետը չեմ փոխանակե, ուղղակի դուռը երեսներին փակի ու վերջ։ Ես սենց բան նույնիսկ ամենավատ երազումս չէի տենա։

Էնքան վատ էի, նստել ժամերով լացում էի, թե ում համար, ես էլ չգիտեմ։ Ըտենց էլ էտ սարքածս խաշլամեն մոռացա ու թողի կուխնիայի սեղանին դրած, մինչև առավոտ ուշկի եկա, որ ես բան եմ սարքե, եկա տեսա սաղ թթվելա, ոնց որ իմ կյանքը։ Հիմի ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու ես էլ չգիտեմ։ Բայց հաստատ գիտեմ, որ լիքը մարդ կուզեն իմ հետ նորից պսակվեն, հլը գեղեցկությունս տեղնա։