Ես ու նշանածս իրար շատ ենք սիրում: Երկուսս էլ բնավորության տարբեր գծեր ունենք ու ոչ մեկս էլ իդեալական չենք, բայց կարողանում ենք լեզու գտնել իրար հետ:
Մենք արդեն մի տարի ա նշանված ենք ու շուտով պլանավորում ենք մեր հարսանիքը:
Էն ժամանակ չէի նկատում, բայց էս վերջերս հա աչքիցս չի վրիպում նշանածիս էս տարօրինակ պահվածքը:
Երբ ես ծիծաղում եմ նա իր գուխը մի կողմ ա թեքում ու դա անում ա ինչ -որ պատրվակներով, բաց երբեք չի նայում ինձ ծիծաղելիս:
Մի օր չդիմացա ու հարցրեցի, թե խի ա տենց անում ու երբ պատասխանը լսեցի ինձ ահավոր վատ զգացի:
Պարզվում ա նշանածս չի սիրում իմ ծիծաղը, իր համար տհաճ ա իմ լնդային ժպիտն ու ամեն անգամ գլոխը թեքում ա, որ ինձ տենց տգեղ չտենա ու չհիասթափվի: Նա խոստովանեց, որ միշտ մեծ հակակրանք ա ունեցել, երբ դիմացինի լնդերը երևում են ծիծաղելիս:
Ես ինձ վատ զգացի, շատ նեղվեցի, բայց կարևորը ոչ մի մութ բան չմնաց ինձ համար: