Տեգրս մտավ խոհանոց ու ինձ ասեց՝ էս ինչ խոզանոց ա, ամաններն էնքան չես լվացել, սար են դարձել. կիսուրս պտտվեց ու տեսեք ինչ ասեց տեգորս, զարմացել էի

2 տարվա հարս եմ, ապրում եմ ամուսնուս ծնողների, քրոջ ու ախպոր հետ; Դե մեծ ընտանիք ենք, հոգսը շատ ա, դժվար պահեր շատ են լինում,բայց փորձում եմ շատ չֆիքսվեմ դժվարությունների վրա։ Սկսուրս էլ լավ կին ա, ինձ ամեն հարցով օգնում ա։ Մենակ մի քիչ տեգորս բնավորությունից եմ նեղվում, ամեն ինչի վրա խոսում ա, անգամ իմ հագած շորերի։

Կարողա մի բան հագնեմ, ամուսինս բան չասի, ինքն ասի՝ բաց ա, կարճ ա, թափանցիկ ա։ Թե ասա քո ինչ գործ, կամուսնանաս, կնոջդ կասես ինչ ուզում ես։ Էն օրն էլ մտավ խոհանոց, սկսեց փնթփնթալ ու ինձ ասեց.

— Էս ինչ խոզանոց ա, ամաններն էնքան չես լվացել, սար են դարձել տնաշեն, ինչիես սենց փնթի պահում տունը։

Ահավոր նեղվեցի էդ պահին, սկեսուրս լսեց, զալից եկավ ու տեգորս ասաց.

— Տղա ջան, մի հատ ինձ կբացատրե՞ս դու ինչի ես խառնվում խոհանոցի լվացած ամանների հարցերին։ Էս աղջիկը փոքր երեխա ունի, սաղ գիշեր չի քնել, հիմա էլ ձեր համար տորթ ա սարքել, որ ուտեք։ Ամաններն էլ չի հասցրել լվանա, ես էլ ուրիշ գործ էի անում, չեմ լվացել դեռ, դու ապերածտի նման եկել ասում ես փնթի եք։ Ուրեմն սրանից հետո չխառնվեց ոչ մի հարցի, քեզ էլ իրավունք չվերապահես նկատողություն անելու։ Քո հարսի տեղը ուրիշ մարդ լիներ, մի րոպե էս գժանոցում չէր ապրի, նենց որ ձենդ կտրի։

Սկեսուրիս խոսքերից շատ զարմացա, բայց շատ գնահատված զգացի ինձ, որ եկավ ու խոսաց տղու վրա։