Սկեսուրս ինձ ու մարդուս չթողեց, որ հարսանիք անեինք: Կանգնեց, ասեց՝ անիմաստ ծախս ա, հենա դրա փոխարեն ես սաղ կկազամակերպեմ, տունը սեղան կգցեմ, տենց մենք մերոնցով կնշենք:
Իհարկե ես շատ էի ուզում սիրուն, մեծ հարսանիք անեինք, բայց քանի որ մարդս լսեց իրա մորը ինչպես միշտ, արեցինք իրա մոր ասածով:
Էտ օրն էլ ես տենց հարսի շոր էի հագել:
Էն, ինչ էղավ էտ օրը, խայտառակություն էր: Սկեսուրս ամեն ինչից էնքան քիչ էր սարքել, դրել, որ սաղ ժողովուրդը սոված մնացին: Էտ սեղանի վրայի ծռտիկ բաները պրծան, հետո էլ ոչ բերեց, ավելացրեց մի բան, ոչ էլ:
Վայ չեք էլ պատկերացնի , թե ես ինչ վատ էի զգում ինձ հյուրերի մոտ էտ վիճակից, սկեսուրս էլ իրանց նենց էր պահում, կարծես ամեն ինչ իդեալական ա:
Հիմա մեր բարեկամների, մերոնց մոտ գետինն եմ մտնում էս ամեն ինչից հետո: Այ տենց սկպո կնիկ ա իմ սկեսուրը ու պատկերացրեք, որ ես հիմա արդեն սկսելու եմ իրա հետ ապրել նույն տանը:
Ոնց եմ դիմանալու, չգիտեմ: