Իրիկուն մտա որ լողանամ, էն էլ լսում եմ, որ ինչ-որ մեկը դուռս ջարդումա․ ըտենց ջուրը անջատի, մի բան վրես քցի, գնացի որ դուռը բացեմ․ ընենց բանա եղե, որ չգիտեմ թե էլ ոնց եմ նայելու մարդուս աչքերի մեջ

Իրիկուն էր, ասի մտնեմ լողանամ, որ առավոտ գործի եմ։ Մեկ էլ տենամ ինչ-որ մեկը դուռս ջարդումա։ Ասենք դուշը միացրած էր, բայց նույնիսկ ըտենց դռան ձենը լսվեց։ Վրես մի հատ խալաթ քցի, գնացի որ դուռը բացեմ։ Տենամ էն հաիևանս ա, որ ժամանակին վրես աչք ուներ։ Ուզում էր իրա հետ ամուսնանամ, էն էլ ես ըտենց էլ իրան չընտրի։ Ասում եմ այ մարդ ինչա եղել, ինչ ես ուզում։

Ինքն էլ թե բա սպասի հիմի մի հատ վիդեո եմ ցույց տալիս, որ հասկանաս քո սխալը։ Էտ վիդեոյում մարդս էր, մի երկու ջահել աղջկա հետ։ Էս հարևանս ասումա, որ հիմի ինձ ընտրեյիր ու իմ հետ ամուսնանայիր հաստատ սենց բաներ չէր լինի ուրախ, երջանիկ քո համար կապրեյիր։ Հիմի մատս մանթո վիճակ ա, տուն եմ մտել ու մտածում եմ իմ ապրած կյանքի մասին։

Ախր էս հարևանս ճիշտա ասում, ինքը հիմի ամեն ինչ էլ ունի, տեղը տեղին ընտանիք ա պահում, սաղ էլ համարյա նախանձով են նայում իրան ու իրա ընտանիքին։ Հիմի մտածում եմ, թե էսքանից հետո ոնց եմ մարդուս աչքերի մեջ նայելու, ոնց եմ հետը թեկուզ մի բառ փոխանակելու։ Սաղ կյանքս իրան նվիրեցի, իսկ ինքը ինձ տունը մենակա թողել, գնացել ջահել աղջիկների հետ կյանքն ա վայելում։