Գինեկոլոգ եմ. պացինետ պիտի ընդունեի, ով չէր հղիանում. մեկ էլ տեսնեմ հարսի հետ սկեսուրն ու սկեսրայրն էլ են եկել. տեսեք, ինչ արեցի այդ պարագայում

Արդեն բավականին մեծ փորձ ունեմ իմ ոլորտում ու պրակտիկայիս ընթացքում ինչ ասես տեսել եմ։ Գինեկոլոգ եմ ու բնականաբար պավիենտներս կանայք են, ովքեր տարբեր հարցերով են դիմում ինձ։ Ամենատարածված խնդիրն իհարկե անպտղության հետա կապված։ Շատ հաճախ նոր ամուսնացած կանայք են դիմում ինձ, ովքեր ուզում են հղիանալ։

Նշեմ, որ շատ կարևոր ա որպեսզի կինը հղիություն պլանավորելիս անպայման գա ստուգման ամուսնու հետ։ Բայց մեր երկրում, շատ հաճախ ամուսինների փոխարեն գալիս են սկեսուրները և այլ հարազատներ։ Այս առիթով մի դեպք եմ ուզում պատմել, որից ուղղակի ապշել էի։ Պացիենտ պիտի ընդունեի, ով մի քանի ամիս է ամուսնացած էր ու չէր հղիանում։ Մեկ էլ տեսնեմ հարսին ուղեկցում են սկեսուրը ու սկեսրայրը։ Սկեսուրին մի կերպ հասկանացանք, բայց սկեսրայրն ինչ գործ ուներ գինեկոլոգի մոտ հարսին բերելու։

Բնականաբար, կոնսուլտացիայի ընթացքում կնոջը պիտի շատ նեղ անձնական հարցեր տամ, որը պետք չի որ ամուսնու հայրը լսի։ Տեսնում էի, որ աղջիկը շատ կաշկանդված է ու լարված։ Ես որպես բժիշկ այսպիսի բան արեցի։ Նախ ասեցի, որ աղջկա հետ պիտի գար ամուսինը, այլ ոչ թե սկեսուրը առավելևս սկեսրայրը։

Սկեսրայրին դուրս հրավիրեցի կաբինետից, իսկ սկեսուրին էլ ասեցի, որ տեսեք, Ձեր հարսը ինչ լարված է, վստահ եմ տանն էլ հարցերով անընդհատ լարում եք, հետևաբար, առաջին բանը որ անում եք, զույգին ոչ մի հարց չեք տալիս հղիանալաու ու հղիության հետ կապված։ Եվ հետո ասեցի, որ մեկ տարի, եթե չհղիանաք, նոր դիմեք բժշկի, չնայած, որ կարող ենք պրոֆիլակտիկ, ինչը և ցանկալի է շատ հիմա, որ ստուգում անցնեք ամուսնու հետ նոր պլանավորեք երեխա ունենալ։

Դա ավելի ճիշտ է և առողջ բալիկ ունենալու գրավական է։ Իրենց ճանապարհեցի ու ասացի, որ կընդունեմ ամուսնու հետ ու մանրամասն կխոսենք։ Ուզում եմ, որ հայ կանայք սա կարդան ու հասկանան, որ հարսի հետ իրենք գործ չունեն ու զույգը պիտի դիմի բժշկի։ Վերջապես պետք է ցիվիլ լինենք նման հարցերում, թե ոչ։