Այս 4 քաղաքներն ունեն ՀԱՅԿԱԿԱՆ անուններ, թեև ոչ մի կապ չունեն ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ. որտե՞ղ են դրանք գտնվում

Արմենիա, Կոլումբիա

Կոլումբիայի Արմենիա քաղաքը կոչվել է հայերին պատկանող տեղական կալվածքի պատվին։

Բնակիչների թիվն արագ աճել է, և 1889 թվականի հոկտեմբերի 14-ին իշխանությունները Արմենիան քաղաք են ճանաչել: Թեև քաղաքը սկզբնապես կոչվել է այն ժամանակվա գործող նախագահի պատվին, 1915 թվականին Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին նորությունները լսելով՝ տեղի իշխանությունները քաղաքը անվանեցին Արմենիա:

Քաղաքը հայտնի է սուրճի իր թանգարանով, որը միկն է աշխարհում: Այսօր Արմենիան Կոլումբիայի դեպարտամենտների բոլոր մայրաքաղաքներից ամենաերիտասարդն է և երկրի տնտեսապես բարգավաճող տարածաշրջանի՝ Կինդիո դեպարտամենտի կենտրոնը։

Արմավիր, Ռուսաստան

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Արմավիրը շրջանի խոշորագույն քաղաքներից մեկն է։ Չնայած նրա հայկական անվանմանը՝ քաղաքի բնակչության մեջ հայերի տոկոսը կազմում է ընդամենը 7,8 տոկոս։

Արարատ, Ավստրալիա

Արարատը քաղաք է Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Քաղաքը հիմնադրվել է 1857 թվականին։ 2006 թվականի դրությամբ Արարատի բնակչությունը կազմում էր 8 215 մարդ։

Արարատը գտնվում է Մելբուրնի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքից 190 կմ հյուսիս-արևմուտք։ Կլիման այստեղ բավականին տաք է, և ջերմաստիճանը հազվադեպ է 0 աստիճանից իջնում:

Արմյանսկ, Ղրիմ

Արմյանսկը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին Օռ-կապու ամրոցից (Պերեկոպ) ժամանած հայերի և հույների կողմից։ 1730-ականներից մինչև 1921 թվականը քաղաքը կոչվել է էրմենի-բազար («հայկական բազար» ղրիմյան թաթարների լեզվով)։ 1921 թվականին այն վերանվանվել է Արմյանսկ։ Արմյանսկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1993 թվականին, ինչը նրան դարձնում է Ղրիմի ամենաերիտասարդ քաղաքը։