Տղուս էրեկ ասեցի՝ մնա քուրիկի մոտ, մինչև գամ. էրկու րոպե հետո տղուս գոռոցը լսեցի, վազել եմ սենյակ ու էն ու ինչ տեսա, սարսափելի էր. ուշքի չեմ գալիս մինչև հիմա

Երկրորդ էրեխես նոր ա ծվել, իսկ մեծս՝ տղես, արդեն 4 տարեկան ա: Ինչ հիվանդանոցից էկել ենք տուն, ահավոր խնամքով ու նուրբ ա վերաբերվում քրոջ հետ: Էրեկ էլ ասեցի, որ մի պահ մնա քուրիկի մոտ, միչև ես գնամ կաթ սարքեմ ու բերեմ:

Թողեցի իրանց մենակ ու էրկու րոպե հետո տղուս գոռոցը լսեցի, որ ինձ էր կանչում: վազել եմ սենյակ ու էն, ինչ տեսա ահավոր էր, մինչև հիմա ուշքի չեմ գալիս:

Աղջիկս խեղդվում էր, որովհետև քանի որ կողքի պառկած չէր, կաթը հետ էր էկել բերանը ու խեղդվում էր: Արագ պահեցի իրան ուղիղ, հետ տվեց կաթը, բայց եթե տղես ճչգոռար ու ինձ չկանչեր, կարար հետևանքն ուղղակի անդառնալի լիներ:

Ահավոր վախեցել եմ ու մեկ ա ուշքի չեմ կարում գամ: