Տղես էս վերջին շրջանում ահավոր տարօրինակ էր դարձել: Ոչ նորմալ ուտում էր, ոչ խմում, ուշք ու միտքով էլ եսիմ ուր էր: Հետը խոսում էիր, զգում էիր, որ չի լսում ու մտքերով եսիմ ուր ա:
Իրականում ահավոր անհանգստանում էի: Հասկանում էի, որ մի բան էն չի, ինչ որ բան ա տարօրինակ կատարվում տղուս հետ ու որոշեցի մտնեմ մի օր սենյակ ու տեսնեմ, թե ինչ կարա ընդեղ թաքցնի:
Էրեկ տունը չէր, մտա իրա սենյակ ու սկսեցի դարաները փորփրել: Վերջում դարակից կոսմետիկա գտա հասկանում ե՞ք: Կասկածում եմ, որ էտ կոսմետիկան ինքն ա օգտագործում ու էտ իրան դուր ա գալիս:
Հիմա տեղս չեմ գտնում, չգիտեմ՝ ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու էսքանց հետո: Չգիտեմ՝ խոսամ հետը, ասեմ որ տեսել եմ, թե բան չասեմ: Օգնեք, մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ: