Տատիկիս հոգեհանգստի օրը, բոլորը եկել էին ժպիտներով ու ծիծաղով ասելով՝ դե մեծ էր, ոչինչ․ ոչ ոք չգիտեր իմ ցավը ու չդիմացա, տեսեք ինչ ասեցի ծիծաղող մարդկանց

Տատիկս 92 տարեկան էր, իրեն շատ շատ էի սիորւմ ու ահավոր կապված էի հետը։ Ծնողներիս մահից հետո տատիկս ա ինձ պահել ու խնամել։ Ինքն ինձ ուներ, ես իրեն։ Ահավոր ծանր եմ տանում տատիկիս մահը։ Հա մեծ էր արդեն, շատերը կերազեն իր չափ ապրեն, նույնիսկ նեղվում ես, որ էդքան երիտասարդներ են գնում կյանքից, բայց ամեն մարդ ապրում ա էնքան, ինչքան տվածա իրեն։

Հոգեհանգստի օրը, բոլորը եկել էին ժպիտներով։ Դա մի տեղ հասկանալի է, բայց երբ սգո սրահում նստած սկսում են հումորներ անել ու բարձր ծիծաղել, առանց հարգելու տեղի ունեցածը, արդեն սկսում ես նեղվել էտ պահվածքից։ Ամեն դեպքում իմ ցավը ոչ ոք չէր հասկանում։

Տեսա, որ հոգեհանգիստը վերածվելա հումորի երեկոյի, չդիմացա ասեցի, որ անհարգանքա նման պահվածքը առաջինը տատիկիս հանդեպ, հետո իմ։ Ասեցի, ինքը իմ ամեն ինչն էր, մայրը, հայրը, տատիկը ու հիմա չկա, ես էլ մնալու եմ մենակ 4 պատի մեջ, էտ ամեն ինչը բավականին լացելու ա ու ծիծաղալու չի, բայց դե մարդիկ, երբեք ուրիշի ցավով չեն ապրում։ Ասեցի ու նստեցի տեղս, ոչ մի ծպտուն էլ դուրս չեկավ։