Մտել եմ բաղնիք լողանում եմ, մեկ էլ մարդս սկսեց բաղնիքի դուռը ջարդել թե էս ինչ տղամարդ ա քեզ զանգում, էդ է խանդելու գիժ դե արի սրան բան բացատրի հայ հայ ա էն աշխարհ էի գնում.

Մտել եմ բաղնիք իմ համար լողանում եմ, մեկ էլ մարդս ձեն տվեց, թե բա կնիկ էս Գագոն ովա որ քեզ զանգումա: Ասի սպասի հեսա դուս գամ խոսանք, ասենք խառնվել էի իրար, էտ մարդը բաժնիս վարիչն ա, համ էլ իրար հետ մոտ ենք, նույնիսկ կարլեիյա ասել իրա սիրուհին եմ: Դե համ իմ ճաշակովա, համ էլ ուզածիս չափ փողա տալիս: Արագի մեջ շորերս քցի վրես ու դուս եկա:

Դուս եմ եկել, մարդուս ասում եմ բա ինչ եղավ, հեռախոսը վերցրի, ասումա հա բաժնիդ վարիչն էր, ասեց ինչ-որ թուղթ մուղթ կա չի կարում գտնի, էտ իրանց գործընկերներն էլ արդեն եկել են, խառնվել են իրար: Էտ պահին սիրտս ընկավ տեղը, բայց էնքան անհանգիստ էի որ մազերս ֆենելուց քիչ էր մնում վառեյի, հազիվ մի կերպ ինձ կարգի եմ բերե ու հասել եմ գործի տեղ:

Չգիտեմ ճիշտ եմ անում, որ սենց եմ ապրում թե չէ, էսօր ոնց ասում են կարացա պլստամ, բայց հետո մի օր ճիշտը ջրի երես ա դուս գալու, չգիտեմ կկարենամ գոնե էտ ժամանակ մի պատճառաբանություն բռնեմ, թե չէ: Ասենք ընկերուհիս էտ առումով ճարպիկա, ում ինչ ասես խաբումա, էն դեպքում, որ կիսուրն էլ ամբողջ օրը կողքնա: Մարդու տեսակիցա էլի կախված: