Մորս համար մի հատ սիրուն սումկա եմ առել, կիսուրս տեսե նախանձում ա, երեկ մտա սենյակ, որ վերցնեմ տանեմ տամ մորս, տենամ վրեն սաղ խազած ա, հետո եմ պարզել, թե ինչ ա եղել.

Հեսա երեք օրից մորս կլոր 50 ամյակն ա, ու իա ծնունդի համար մի հատ սիրուն սումկա եմ առել, գիտեմ որ հաստատ համ շատ կհավանի համ էլ շատ կուրախանա: Էն օրը բերեցի կիսուրիս ցույց տվեցի, նենց մի տեսակ առհամարական տոնով բա շնորհավոր լինի ինքանով ես առել ասեցի 10000 դրամ: Ինձ ֆռացել ասում ա բա էս անճաշակ քռչին էդքան փող կտան:

Դե ես էլ հասկանում եմ որ կիսուրս տեսե նախանձում ա, որ էդքան փող տվել եմ ու սումկա եմ առել: Երեկ էլ մտա սենյակ, որ վերցնեմ տանեմ տամ մորս, տենամ վրեն սաղ խազած ա, վայ չգիտեի ինչ անեյի տարել կիսուրիս եմ ցույց տալիս ասումեմ տես էս ինչ ա եղել ով ա արել ասումա երեխեքը արած կլինեն հո ես չէի անի:

Գնացի ու տղիս կանչեցի իմ սենյակ ասում եմ բալես էսօր որ ես գործի էի ով ա մտել մեր սենայակ ասում ա մենակ տատիկը, ասում եմ բա ինչ էր անումասում ա չգիտեմ ես ուզեցի մտնեմ ներս բայց դուռը ներսից փակ էր: Ամեն ինչ պարզ ա որ նախանձից նորս չի կամեցել ես էլ գնացի ու երկու անգամ ավելի թանկ սումկա առա մորս: