Մի տղայի հետ եմ ծանոթացել, մի տարուց ավելա շփվում ենք։ Նենց լավնա, երկու հրաշք բալիկ ունի, կինը ծննդաբերությունից հետո մահացավ, շատ չի խոսում էդ ամենի մասին, դե տեսնում եմ, որ իրան մեղավորա զգում, մեկ մեկ խոսում եմ, ասում եմ քո մեղավորությունը չի, փորձում եմ նենց անեմ, որ բաց թողնի, շարունակի կյանքը։
Իհարկե չեմ ուզում մոռանա, չի էլ կարա, իր երեխաների մորը մոռանա, ուղղակի ուզում եմ գոնե մի քիչ էդ մեղքի զգացողությունը թեթևանա իրա մոտ, տեսնում եմ, որ շատա խանգարում էդ իրան։ Էսքան ժամանակ շփվելուց հետո հասկացանք, որ արդեն պատրաստ ենք երկուսս էլ ընտանիք կազմենք, բայց մերոնք են դեմ, թե բա դու ջահել, ամուսնանաս ուրիշի երեխեքին պահես, հետո փոշմանելու ես։
Իրականում ոչ էլ մտածեցի, ես վստահ էի ու մինչև հիմա էլ վստահ եմ իմ որոշման մեջ։ Ամուսնացա իմ սիրելի տղամարդու հետ, հարսանիք էլ չարեցինք, նախընտրեցինք գնանք հանգստի ու հենց էս տարին էլ կդիմավորենք Դուբայում։ Շատերն են ասում սխալ ես, փոծմանելու ես, բայց դե սա իմ կյանքնա, ես պիտի ընտրեմ իմ կողքի տղամարդուն, հա հեշտ չի լինելու, բայց ես դրան պատրաստ եմ։