Մարդս գիտեր, որ վերակարուս ահավոր հին ա ու նոր բան եմ ուզում, որ հագնեմ: Մի էրկու օր առաջ մեկ էլ տեսա, որ տոպրակով էկավ, էս վերարկուն էլ տոպրակի մեջ, ասեց, որ իմ համար ա բերել:
Վայ էնքան ուրախացա, շատ-շատ էի հավանել ու ահավոր սրտովս էր, հագա, ման էկա տան մեջ ահակին, սկեսուրս էլ ըտեղ նստած թարս ու շիտակ նայում էր, զգւմ էի, որ դուրը չի գալիս:
Հետո հանեցի, տարա ու կախեցի պահարանի մեջ, գնացինք քնելու: Առավոտ որ արթնացա, նայում եմ վերարկուս չկա ոչ մի տեղ, բայց հստակ հիշում եմ, որ պահարանի մեջ եմ կախել, դուրս էկել:
Գիտե՞ք վերջը որտեղից գտա, սկեսուրսիս պահարանի մեջից: Իրան էլ ասում եմ, ասում ա՝ ս չեմ բերել էտ, բա ո՞վ ա բերել քեզ պահարանի մեջ կախել, ե՞ս:
Ո՞նց կարար էլի տենց բան աներ, չեմ հասկանում: Հիմա էլ ոչ հագնելս ա գալիս, ոչ էլ: