Մամաս համարյա միշտ վեցի կողմերը տունա գալիս գործից, դե ես էլ ասեցի գնամ մտնեմ խանութ հետո էլ իրար հետ կբարձրանանք, մեկ էլ էդ թարս մոմենդին մի հատ սիրուն տղա ինձ մոտեցավ տո էդ էլ քիչ էր մամաս էլ էն կողմից էր գալիս, թարսի նման մերս էտ ամեն ինչը տեսավ

Մերս միշտ վեցի կողերը տունա գալիս, դե իրա աշխատանքը էտ ժամինա վերջանում։ Ես էլ մի քանի ժամ շուտ դասից տուն եմ գալիս, մի քիչ գոր-մործ եմ անում, տներն եմ հավաքում։ Երեկ էլ ասի իջնեմ իրան դիմավորեմ, համ էլ կմտնեմ շենքի մոտի խանութից մի երկու բան կառնեմ։ Հիմի իջել եմ, քայլում եմ էտ խանութի ուղղությամբ, մեկ էլ տենամ մի հատ սիրուն տղայա իմ հետևից գալիս։

Կնգնեց դեմս, ասումա թե բա կարլիյա ձեզ հետ ծանոթանալ գեղեցկուհի, հլը ձեն չէի հանե, մեկ էլ շարունակեց, թե ես գիտեմ ձեր մաին ամեն ինչ ու ուզում եմ որ մենք հանդիպենք, ծանոթանանք, շփվենք։ Նույնիսկ իրա ասածներից դուս էր գալիս, որ հորս հետ էլա հանդիպել, թուլտվությունա ստացել, իբր հերս համաձայնա, որ ես էս տղու հետ ամուսնանամ։

Ուզում էի ցրեյի, որ մտնեմ խանութ, մեկ էլ թևիցս քաշեց ու գրկեց։ Ընենց անսպասելի էր չեք պատկերացնի, թարսի նման էլ մերս եկավ ու տեսավ։ Զարմանալին իրա արձագանքն էր, փոխանակ ասեր, էս ինչ ես անում աղջիկ ջան, ինչա ստեղ կատարվում, մի հատ էլ ուրախացելա, ասումա արդեն իրար հետ լեզու եք գտել, էտ արդեն լավա, եկեք բարձրանանք վերև մի բան ուտենք։ Խոսքը մեր մեջ շատ լավ տղայա։