Կեսրարս եկավ ասեց` շատ լավ գինեկոլոգ եմ գտել քո համար. գնա ստուգվի, հասկանանք խի երեխա չեք ունենում. մինչև ուզում էի ինչ պետքա ասեի, կիսուրս ասեց` մեղա-մեղա ու տեսեք ինչ արեց մարդուն. կապտել էի ես

Ուրեմն երկու տարիա ամուսնացած ենք ու դեռ երեխաներ չունենք։ Իրականում ես ու ամուսինս չենք պլանավորում դեռ, որովհետև առջևում լիքը նպատակներ ունենք ու նախ ուզում ենք տան հարցը լուծենք առանձնանանք, մի քիչ կայունանանք նոր երեխա ունենանք։

Հայկական ընտանիքներ էլ գիտեք ոնց ա, առաջին գիշերվանից հետո սպասում են թոռան ծնվելուն։ Էտ թեման արդեն 2 տարիա պտտվումա մեր տանը, միշտ ցրում եմ ու ասում ժամանակը կգա կլինի երեխա։ Հանուն արդարության ասեմ, որ էտ հարցն ավելի շատ կեսրարիսա հուզում, քան կիսուրիս։

Մի օր կեսրարս եկավ տուն ասեց՝ քո համար լավ գինեկոլոգ եմ գտել, կգնաս կստուգվես, տենանք խի երեխա չեք ունենում։ Ահավոր ջղայնացա էտ իր արաքից ուղղակի շոկի մեջ էի ասածներից, որ տղամարդը սենց բանա իրան թույլ տալիս հարսի նկատմամբ, էն որ ամուսինս տանը լիներ վստահ եմ կռիվ էր լինելու։ Մինչև ես մտքերս հավաքեցի, որ կեսրարիս ինչ պետքա ասեմ, կիսուրս շշմած նայեց ամուսնուն ու ասեց՝ մեղա-մեղա, լրիվ ես խելքդ գցել այ մարդ, քո ինչ գործնա, որ եկել էս աղջկան տենց բաներ ես ասում, տղեդ իմանա գիտես ինչ կանի։ Էսքան ժամանակ սկի ես չեմ խառնվում էտ թեմային, դու քեզ ինչ ես թույլ տալիս, էն էլ հարսիդ հետ։

Սկեսուրս աչքս մտավ իրա պահվածքով իր խոսելուց հետո ես ընդմանեը ասեցի, որ էս թեմայով էլ խոսակցություն չպիտի լինի էս տանը, թե չէ ես չեմ մնա էլ ստեղ ու մտել եմ սենյակս։ Հետո կեսրարս ներողություն խնդրեց իհարկե, երևի կիսւորս էր ստիպել, բայց դե իրոք ահավոր վատ էի։