Ըհը, էս ես եմ, էն էլ հարսս. դե ասեք, ո՞վ ա մեզնից ավելի տեսքով, իսկ որ պատճառն իմանաք հաստատ ինձ կհասկանաք

Հարսս շատ բարի ու լավ բնավորութուն ունի: Ինչ ասենք մեծ սիրով ու առանց տրտնջալու կանի: Նրանից զգացվում ա, որ հարգում ա մեզ ու որպես հարազատ ա ընկալում: Տղաս ու հարսս արդեն 3 տարի ա ամուսնացած են ու մենք բոլորս միասին ենք ապրում:

Միայն մի բան ինձ ահավոր վանում ա հարսիս մեջ: Նա շատ անճաշակ աջիկ ա ու էնպիսի բաներ ա անում իր արտաքին տեսիք հետո, որ իրեն մի 5 տարով մեծացնում ա: Տղաս շատ սիրուն ու կոկիկ տղամադ ա, ով շատ ժամանակակից ա հագնվում որ հարդարվում:

Որ մի տեղ ենք գնում հարսիս հետ ես ավելի գեղցիկ ու գրավիչ եմ լինում, քան ինքն ու դա ինձ ցավ ա պատճառում: Ախր, ջահել աղջիկ ա, ի սրտե ուզում եմ, որ ինքն էլ լավ տեսք ունենա ու իրան էլ հիացական հայացքով նայեն:

Հա ասում եմ, որ նման ոճի դարն անցած շորեր չհագնի, մազերն ավելի ժամանակակից թրենդներով հարդարի, շպարվիր իր դեմքին համապատասխան, բայց միևնում ա նա իր էշն ա քշում:

Ու հիմա ես էլ չգիտեմ էլ ինչ անեմ, որ էդ աղջիկն ինձ լսի, հասկանա ու աշխատի իր տեսքի վրա:

Խնդրում եմ օգնեք ինձ ձեր խորհուրդներով: