Էրեկ շուտ տուն էկա ու հարսիս նենց բանի վրա բռնացրի, որ տեղս չեմ գտնում. մարդուն որ ասեմ, կսպանի երևի. մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ ես հիմա

Ամուսնանալուց հետո հարսս ու տղես իմ հետ են ապրում: Հարսս կապրիզնի աղջիկ ա շատ, բայց աշխատում եմ շատ գլուխ չդնեմ հետը, որ մեծ պատմություն չդառնա էղածն էլ:

Ես աշխատանքի եմ գնում, տղես էլ, իսկ ինքը հիմնականում տունն ա ու տան գործերով ա զբաղվում: Էրեկ նենց ստացվեց, որ գործից շուտ տուն էկա ու նենց բանի վրա բռնացրի հարսիս, որ մինչև հիմա տեղս չեմ գտնում ու ուքշի չեմ գալիս:

Մտել էր իմ սենայկ ու դարակներս էր քանդում, իհարկե ինձ բան չասեց, բայց մտածում եմ, որ որևի փող էր ման գալիս: Որ ասեցի էլ՝ ինչ էիր անում, ասեց մաքրում էի, բայց հո ես դեբիլ չեմ, հո ես գիտեմ, որ էտ մաքրելու բան չէր:

Հիմա չգիտեմ ինչ անեմ, տղուս որ ասեմ, կսպանի տեղում, բայց դե չեմ էլ ուզում հարսս ինձ էշի դեղ դրած լինի:

Մի խորհուրդ տվեք, ասե՛ք, ի՞նչ անեմ: