Երեկ գնացել էի շուկա, որ նոր տարվա համար առևտուր անեմ, մեկ Էլ տենամ մարդս կասայի մոտից մի երկու մեծ տոպրակ վերցրեց ու գնաց դեպի մեքենան․ ասի յա ես ինչ բան ա, հելա հետևից գնացի ու ընենց բան բացահայտեցի, որ քիչ ա մնում դնեմ գլխիս ման տամ

Երեկ տան գործերից պրծա, ասի հելնեմ գնամ քիչ-քիչ առևտուր անեմ, որ հասցնեմ մինչև նոր տարի սաղ առնեմ, թե չէ սաղ տարի միշտ վերջին օրվանն եմ թողում, արդյունքում ամեն բան հարամվումա, կիսուրս էլ գալիս իրա կամենտարիաներն ա թողում ու գնում։ Հասել եմ շուկա, իմ համար ման եմ գալիս, մեկ էլ տենամ մարդս ընդեղ կանգնած ա, կասայում փողա տալիս։

Հետո էլ կասայի մետ դրած երկու մեծ տոպրակները առավ ու գնաց, որ նստի ավտոն։ Ասի յա էս ինչ նորությունա, ինչա ուզում արած լինի, կարողա գործի տեղը որոշել են հարսանիք անեն։ Վերջը հելա գնացի հետևից, որ ամեն բան իմ աչքով տենամ, թե չէ կասկածները ներսից ուտելու էին ու ըտենց ամբողջ գիշեր չէի քնի, դե ես իմ բնավորությւոնը լավ գիտեմ։

Տենամ մարդս գնաց մի հատ կիսաքանդ տան մոտ կանգնավ, մեջից էտ սաղ տոպրակները իջացրեց ու մտավ ներս, ինչ- որ երեխեք էլ եկել դիմավորում ու օգնում էին։ Հետևներից գնամ տենամ ինչ, անապահով ընտանիք են, հաց ու ջրի կարոտ, մարդս էլ որոշելա իրանց անակնկալ անի։ ԻՆձ տեսավ եկավ մոտիկ, ասի էս ինչ տունա, դու ստեղ ինչ գործ ունես, ինքն էլ թե բա մեր գործի տեղը մի հատ 18 տարեկան տղայա աշխատում, սաղ տան հոգսը էտ խեղճ երեխու վրայա, ես էլ ասի իմ կողմից մի հատ լավությւոն անեմ։ Քիչ էր մնում ճակատը պաչեյի, այ էտ կարգի հպարտ էի ինձ զգում։