Բալե՛ս, ինչքան եմ աղոթել քո համար․ Ո՞վ կպատկերացներ, որ 12 տարի անց կտրվի մեր աղոթքների պատասխանը․ Աստված թող բոլորին նույն հրաշքը պարգևի․ Երջանիկ եմ

Չեք էլ պատկերացնի, թե որքան եմ աղոթել էս հրաշքի կատարման համար։ Մի պահ անգամ, երբ արդեն հուսահատություն եմ զգացել, նույնիսկ չեմ էլ հավատացել, որ նման հրաշք առհասարակ տեղի կունենա։ Բայց դե ճիշտ են ասում, որ չպիտի էդպես մտածես, քանի որ ամեն բանի ժամանակն Աստված է որոշում, ոչ թե մենք։

Հիմա ամեն բան ավելի մանրամասն պատմեմ։ Որդիս 12 տարի է, ինչ մաւոնսացած էր։ Սակայն չնայած մեծ ցանկությանը, նրանք երեխա ունենալ չէին կարողանում։ Էլ բժիշկ չմնաց, որ չգնան, չդիմեն, էլ գումար չմնաց, որ չխնայեն ու նվիրեն տարբեր հիվանդանոցների՝ մի խնդրանքով՝ գոնե մեկ զավակ պարգևել իրենց։

12 տարի հետո ստացանք բաղձալի լուրը՝ հարսս զավակի էր սպասում։ Վայ, աշխարհով մեկ են եղել, չենք հավատում, որ մեր աղոթքները վերջապես իրենց պատասխանը գտան։ Իրոք որ ո՞վ կպատկերացներ, մենք մեր հույսը լրիվ կտրել էինք։

Ուղղակի մի բան կասեմ՝ անսահման երջանիկ եմ, էսօր արդեն գրկել եմ իմ թոռնիկին ու չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երանի բոլորիդ տներում նման հրաշքներ կատարվեն։ Շնորհակա՛լ եմ։