Տատիիս ամենքից ու ամեն ինչից շատ եմ սիրել, բայց իրա մահից հետո նենց բան եմ իմացել, որ չեմ կարում տեղս գտնեմ. ո՞նց կարար ինքը իմ հետ սենց վարվեր լավ

Իմ համար տատիս միշտ մի ուրիշ աշխարհ ա էղել: Իրան ամենքից ու ամեն ինչից շատ եմ սիրել, ինքն էլ ինձ ա շատ սիրել ու շատ նվիրված ա էղել:

Ստացվեց նենց, որ մի քանի ամիս առաջ տատիս կյանքից հեռացավ ու ես չեմ կարա նկարագրեմ, թե էտ ինչ ծանր հարված էր իմ համար ու ինչ վատ եմ տարել ես էտ ամեն ինչը:

Քիչ-քիճ ուշքի էի գալիս, երբ որ իմացա, թե տատիս ինձնից ինչ կարևոր գաղտնիք ա թաքցրել: Պարզվում ա ես ոչ թե իրանց հարազատ էրեխեն եմ, այլ ինձ որդեգրել են ու ինձ ոչ մեկ դրա մասին չի ասել, դաժե տատիս:

Իրականում ինձ շատ վատ եմ զգացել, երբ որ իմացա էտ մասին: Մտածում էի տատիս իմ հետ լիարժեք անկեղծ ա, ոչ մի բան չի թաքցնում, բայց դե պարզվում ա դա մենակ ինձ թվում էր: