Հեռախոսս երեկ մոռացել էի ընկերուհուս տանը, էսօր առավոտ գնացի, որ վերցնեմ տեսեք՝ ինչ անակնկալի եկա. ոնց կարար ընկերուհիս իրեն նման բան թույլ տար. սենց հարված իմ թիկունքին ես առաջին անգամ եմ ստանում

Երեկ գնացել էի կուրսեցուս տուն: Իրար հետ շատ մոտ ենք: Միշտ գնում ենք իրար տուն գալիս ենք: Երեկ ինձ հրավիրել էր իրանց տուն: Տորթ էր թխել, ասեցի գնամ չնեղանա: Ինչ իմանայի, որ դա լինելու էր վերջին իմ այցը իրենց տուն: Մինչև հիմա էլ հավատս չի գալիս էն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ:

Դուրս գալուց հեռախոսս մոռանում եմ իրանց տանը: Հասա տուն մամայիս հեռախոսով զանգեցի ասեցի, որ առավոտյան կգամ կտանեմ: Էլ չգիտեմ, որ ընկերուհիս իմ հեռախոսը տանում ա կոդը բացելու սկսումա իմ նամակները կարդալ: Ու չի էլ մտածում, որ կարա իրան ակտիվ ցույց տա ու ընկերներս ինձ տեղյակ պահեն:

Գիշերը ինձ զանգում ա քուրս ու ասում ինչ գործ ունես էս ժամին Ֆեյսբուքում, դու մի ասա, ընկերուհիսա իմ հեռախոսով մտել ու չի ֆայմել, որ տեսնողներ կլինեն: Առավոտ շատ շուտ գնացի, որ հեռախոսս բերեմ:

Սրբի կերպարանքով դուրս եկավ դիմացս, ինչ պետք էր ասեցի, միանգամից խառնվեց իրար, դե չէր կարա արդարանար, ես իմացել էի, սկսեց իրեն արդարացնող բառեր ասել, բայց անգամ չէի ուզում ձայնը լսել: Լավ ընկերուհի գոյություն չունի: