Ես արդեն քանի տարիյա ինչ աշխատում եմ հացի փռում, արդեն հիմի հարս ունեմ, մի քիչ սիրտս էտ առումով հանգիստ ա: Դե էլ չեմ մտածում հաց սարքելու, տունը հավաքելու մասին, ինքը սաղ խելոք-խելոք անում ա: Հասկացող ու լսող մարդա, չի հակաճառում, իմ բնավորությունն էլ լավ գիտի: Էտ պահով բան չունեմ բողոքելու, կարում ենք իրար հետ յոլա գնանք:
Երեկ իրիկուն էլ գործի տեղից զանգին, թե բա սմենը արդեն փոխվել ա կարաս գաս: Ես էլ հելա ինձ կարգի բերեցի, վեշերս վերցրի, հիմի դուրս եմ եկե տնից, բայց հեռախոսով բան էի նայում, հլը միջանցքում էի, շենքից դուրս չէի եկել: Մեկ էլ տենամ հարսս հետևիցս դուրս եկավ, մի հատ մոմ ձեռը մտնում ա հարևանի տուն: Ասի էս ինչա անում էս աղջիկը, բա մոմը ինչի համար ա:
Էլ ինչ գործ ինչ բան, հետևից գնացել եմ: Բայց ասեմ որ ընենց բան եմ տեսե, հիմի լեզուս չի ֆռում պատմեմ էլ: Փաստորեն դուս ա գալիս, որ հարսս հավատացիալ ա, էտ հարևանի տունն էլ իրանց խմբով հավաքվում եսիմ ինչեր են անում: Ես էլ ասում եմ ինչիյա Աստվածաշունչը դնում գլխի տակը նոր քնում, էն էլ դու մի ասա, որ լիքը բանից տեղյակ չեմ: Հիմի խառնվել եմ իրար, ոնցա էտ վիճակով թոռներիս դաստիարակելու: