Ընկերս ասել էր, որ իրա մաման մահացած ա, գիտեի, որ սկեսուր չեմ ունենալու, բայց էրեկ ալբոմի մեջ պատահական տեսա իրա մամայի նկարը հին ժամանակվա ու քարացա տեղում. ո՞նց կարար տենց բան լիներ, ի՞նչ ենք անելու հիմա

Ընկերություն եմ անում մի տղայի հետ ու իրար ահավոր շատ ենք սիրում: Ինձ ասել էր, որ իրա մաման մահացած ա, բայց ոչ մի նկար կամ նման ինչ որ մի բան չէի տեսել:

Էրեկ իրանց տանն էի, ասեց բերեմ, ալբոմները նայենք ու հենց ալբոմի մեջ էլ տեսա իրա մամայի ջահել ժամանակվա նկարները: Տեղում քարացա միանգամից, գիտե՞ք ինչի, որովհետև իրա մամայի նկարները կան նաև մեր ալբոմներում ու որովհետև իրա ու իմ մաման մանության ընկերներ են էղել:

Պատմեցի ընկերոջս էլ, էն որ էրկուսս էլ զարմանքից քարացել էինք: Ո՞նց կարար սենց բան լիներ էլի, էն որ չգիտեմ: Մամային էլ էկա, ասեցի, զարմանքից քար էր կտրել: