Դու չես ընտրում՝ ում սիրահարվել. Մակրոնը պատասխանել է իր ուսուցչուհու հետ ամուսնանալու մասին քննադատությանը

Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահը ապագա կնոջ հետ ծանոթացել է դպրոցում։ Բրիջիտ Տրոնյեն դասավանդում էր ֆրանսերեն և ամուսնացած էր։ Բայց Էմանուելը, այնուամենայնիվ, սիրահարվեց նրան և ամեն ինչ արեց ընտրյալի սիրտը շահելու համար։ Բնականաբար, շատերը այս կամ այն ​​կերպ դատապարտում են նման հարաբերությունները։ Մյուսները պնդում են, որ Բրիջիտն ու Էմանուելը միասին ապրում են՝ որպես գործընկերներ, բայց իրականում չեն սիրում միմյանց: Եթե ավելի վաղ Մակրոնը ոչ մի կերպ չէր արձագանքում նման շահարկումներին, օրերս նա հնարավորություն ուներ ցույց տալու, թե ինչպես է վերաբերվում իր ամուսնության մասին քննադատությանը, գրում է Grazia-ն։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է «աուտիզմ» ախտորոշմամբ լրագրողների հետ։ Հարցազրուցավարն ամաչել է անձամբ հարցնել երկրի ղեկավարին, թե ինչու է նա ամուսնացել իր ուսուցչի հետ և ինչ օրինակ է ծառայում ուրիշների համար։ Բայց Էմմանուելը ինքնուրույն կարդացել է նրա հուշաթերթիկը։

«Նա նախագահն է։ Արդյո՞ք նա չպետք է օրինակելի լինի մյուսների համար, սակայն ամուսնցել է սեփական ուսուցչի հետ»,- ասվում էր գրառման մեջ։ Բնականաբար, շատ լրագրողներ նման հարցը քրքջալով են դիմավորել։ Ի վերջո, ոչ բոլորն են համարձակվում այս մասին հարցնել Ֆրանսիայի ղեկավարին։ Սակայն Էմանուելը իրեն չի կորցրել։ Նա պատասխանել է. «Դու չես ընտրում՝ ում սիրահարվել: Իրականում նա հենց իմ ուսուցչուհին չէր։ Պարզապես նա զբաղված էր թատերական այն շրջանակով, որի անդամն էի ես»։

Միևնույն ժամանակ, շատ լրագրողներ նշել են, որ, ընդհանուր առմամբ, դա դժվար թե շատ բան փոխի։ Էմանուելը ծիծաղել է. «Դուք արդեն չեղարկում եք իմ պատասխանները։ Այն, ինչ ես փորձում եմ ասել, այն է, որ նա ինձ մաթեմատիկա կամ նման բան չի սովորեցրել»:

Ֆրանսիայի նախագահը պատասխանել է նաև իր ֆինանսական վիճակին վերաբերող հարցերին։ Մակրոնի խոսքով՝ ինքը նախագահ դառնալուց հետո սկսել է շատ ավելի քիչ վաստակել, քան երբ բանկային աշխատակից էր։