Եթե ցանկանում եք տեսնել՝ որտեղ էին միջնադարյան Հայաստանում սովորեցնում օտար լեզուներ, ապա այցելեք Սանահնի վանք: Այստեղի կրթական բարձր մակարդակի և բազմազանության ամենավառ ապացույցն է վանքի գրատունը, որի նմանը չկա ողջ Հայաստանում:
Սանահնի վանքը կառուցվել է 10-րդ դարում: Վանքի գրատանը պահվել է ձեռագրեր տարբեր լեզուներով, ինչի մասին վկայում են գրատան տարբեր ձևերի կամարներ ունեցող գրքափեղկերը:
Այստեղ պահվել են գրքեր պարսկերենով, արաբերենով, հունարենով, լատիներենով, հայերենով և վրացերենով: Բացի այդ, գրատանը կա 4 սյուն, որոնք ցույց են տալիս՝ ինչ ուղղություններով էին կատարում ուսումնասիրություններ տեղի վանականները:
Դրանք են՝ ճշգրիտ գիտություններ, փիլիսոփայություն, կրոն և մշակույթ: