Սկեսուրս ասել էր՝ գնա ոսկու շուկա, քո սրտով մատանի ընտրի, որ նվեր առնեմ. երեկ մտա տուն, լսեցի, թե քրոջն ինչ ա պատմում, ինձ կորցրեցի, սկսեցի կռվել հետը

Սկեսուրս ու սկեսրայրս խոստացել էին, որ տղայիս ծնունդից հետո ինձ մի լավ նվեր են առնելու։ Ասում էին՝ դու մեր տղուն ունեցի, քեզ տես ոնց ենք պահելու։ Տղես ծնվեց, երկու ամիս հետո կիսուրս ասեց, թե գնա ոսկու շուկա, քո համար մի բան ընտրի, որ քեզ նվեր առնենք, թող քո սրտով լինի։

Ես էլ գնացի, նայեցի, մի հատ սիրուն խոշոր մատանի ընտրեցի՝ լավ քաշով։ Եկա նկարը ցույց տվեցի, գինն ասեցի։ Մի տեսակ եղավ կիսուրս, բայց դե ձեն չհանեց։

Էն օրը խանութից տուն եկա, լսեմ քրոջ հետ ինձննից ա բամբասում հեռախոսով, թե բա գնացել, թվանոց մատանին ընտրել ա, թե բա էս եմ ուզում։ Ասինք կառնենք, չասինք գնա չտեսի նման ամենաթանկ բնն ուզի։ Հիմա ոչ էն ա ասեմ չենք առնում դա, ոչ էն ա էդքան փող տամ դրա մատանու համար։

Էս ամեն ինչը որ լսեցի, ահավոր ջղայնացա ու կատաղեցի։ Գնացի հենց էդ պահին սկեսուրիս հետ ահավոր կռվեցի։ Ասեցի՝ չե՞ս ամաչում, մեծ կին ես, էս ինչեր ես խոսում հետևիցս։ Տո դուք էլ, ձեր մատանին էլ, ոչ ինձ պետք ա, ոչ էլ սրանից հետո ձեր տված ոսկեղենին կկպնեմ։ Նենց ես քրոջդ բողոքում, ոնցոր ես եմ ձեզ ստիպել, որ ինձ վեր առնեք։ Ձեզ պահեք ձեր ոսկեղենը։