Գյուղում ենք ապրում․ տեգրս քաղաքիցա հարս բերել․ էս աղջկան թվումա ինքը երկնքիցա իջել, մենք էլ էս աշխարհից չենք․ էն օրը չդիմացա ու տեսեք ինչ եմ ասել, որ իրան հավաքեց․ սկեսուրիս սիրտն էլ հովացավ

Ես իմ սաղ կյանքը գյուղում եմ ապրել։ Գյուղում ծնվել եմ, մեծացել ու ստեղ էլ ամուսնացել եմ։ Քաղաքի հետ կապս ուսանողական տարիներին էր, բայց շունչս կտրվում էր քաղաքում։ Անընդհատ գյուղի մասին էի երազում։ Դե ամեն մարդ չի ձգտում գա քաղաքում ապրի։ Իմ կապն էլ գյուղի հետ էր մեծ։ Բացի էտ ընկերս մեր գյուղից էր, ինձ քաղաքի հետ ոչ մի բան չէր կապում։

Հիմա տեգրս հարսա բերել քաղաքից։ Իրանց գործի տեղիցա էտ աղջիկը։ Մինչև ամուսնանալը մի քանի անգամ գնացել եկել ա, վատ տպավորություն չի թողել, բայց դե ձևեր ուներ։ Իսկ ամուսնությունից հետո լրիվ դեմքը ցույց կտա։ Էս աղջկան թվումա մենք աշխարհից կտրված ենք ու չգիտենք ժամանակակից աշխարհում ինչեր կան, ինքն էլ գիտի երկնքիցա իջել, պիտի սպասարկեն ստեղ իրան։

Էն անգամ սկեսուրս ասեց վերջին դդումներն եմ հավաքել մուրաբա սարքենք։ Հեսա բերեմ մաքրեմ օգնեք ինձ, արագ վերջացնենք։ Սա ասեց, վայ չէ ես չեմ կարա, սովոր չեմ տենց բաներին, ճիշտն ասած եղունգներս էլ երեկ եմ սարքել չեմ ուզում փչանա։ Ես էլ տարա բերեցի ասեցի՝ դդում կտրելու մեջ ինչ կա, որ դու սովոր չես ուղղակի զիգզագ դանակով պիտի կտրես։ Արի ցույց կտամ ձևը։ Մի տան մեջ ենք ապրում, ես քեզ որպես քույր եմ ընդունում, նենց պիտի անենք, որ չնեղվենք իրարից։ Եկել ես էս տուն պիտի հարմարվես ամեն ինչի։ Իրան հավաքեց ու անցավ գործի։