Հայ տղային որդեգրած չինացի ծնողները պատմել են իրենց որդու բացառիկ տաղանդի մասին

Հայաստանում որդեգրման գործընթացը հեշտ չի, քանի որ այստեղ կան շատ նուրբ հարցեր, որոնց նկատմամբ պետությունը շատ ուշադիր է։ Մասնավորապես երեխա որդեգրող ընտանիքն պետք է ունենա բավարա պայմաններ ու միջոցներ, որպեսզի պետությունն նրան երեխա որդեգրելու հնարավորություն տա։ Բացի սրանից, մանկատներում կա նաև մեկ այլ լուրջ խնդիր։ Երեխաներից շատերի ծնողները նրանցից չեն հրաժարվել։ Այս երեխաներին որդեգրելու իրավունք պարզապես չկա։

Փոքրիկները մինչև չափահաս դառնալը այդպես էլ մեծանում են մանկատանը, քանի որ ծնողները նրանց հետևից չեն գալիս։ Այլ ազգերի որդեգրման գործընթացը ավելի դժվար է, քանի որ այստեղ խնիր է առաջանում երեխային երկրից դուրս տանելու մասով։ Այնուամենայնիվ մի քանի այլ ազգերի ներկայացուցիչների հաջողվել է հայ երեխաների որդեգրել ու նրանց տանել երկրից։ Չինացի ընտանիքը Հայստան էր եկել հենց այդ նպատակով։ Քսան տարի երեխա չունենալուց հետո, նրանք որոշեցին հայ երեխայի որդեգրել։ Բարդ ու դժվար գործ էր սպասվում նրանց։ Ավելի քան երեք տարի նրանք շարունակ կապի մեջ էին մանկատների հետ ու սպասում էին իրենց երեզանքը տանեին տուն։

Վերջապես, մեկ օր նրանք զանգ ստացան, որ որդեգրման ենթակա երեխա կա ու կարող են գալ ու ծանոթանալ նրա հետ։ Մի քանի օր անց զույգը արդեն Հայաստանում էր ու փոքրիկին տեսնելուց հետո, նրանք անմիջապես խոստովանեցին, որ իրենց կյանքի ամենավառ լույսը կլինի հենց նա։ Տղան հիմա 15 տարեկան է ու բացառիկ երաժշտական տաղանդի տեր մարդ, նա հասցրել է արդեն մի քանի միջազգային մրցույթների հաղթող ճանաչվել։ Ծնողների խոսքով կյանքը ավելի լավ որդի չէր կարող իրենց պարգևել։