Գնացել էինք զոքանչիս տուն նենց ստացվավ որ մի օր մնացինք իրա սենյակը մեզ տվեց․ հիմա պարկել ենք որ քնենք մեկ էլ զգում եմ, որ մեջքիս տակը ինչ-որ կոշտ բան կա, համ անհարմար ա համ էլ ցավացնում ա, որ շորը վրայից չքաշի տեսա ինչ ա, սիրտս միանգամից վատացավ, որ դուք էլ տենց բան գտնեյիք դուք էլ կվատանայիք.

Զոքանչս լավ կնիկ ա, բայց դե ոնց ասում են զոքանչը մնումա զոքանչ։ Վերջը աներիս ծնունդն էր գնացել էինք իրանց տուն, տնաշեններն էլ գնացե քաղաքի ծերն են տուն առե, մի ժամվա ճամփայա, հատկապես էսխցանումների պայմաններում։ Գնացինք նշինք, մի քիչ էլ խմա, էլ ոչ աներս, ոչ էլ կնիկս չթողին, որ ավտոյի ռուլին նստեմ։ Զոքանչս ասեց ոչինչ էս մի օրը մեր տունը մնացեք։

Իրանց սենյակը մեզ զիջին, իրանք էլ գնացին հյուրերի սենյակ։ Հիմի պարկել ենք, որ քնենք զգում եմ մեջքիս տակը ինչ-որ կոշտ բան կա, ցավացնում ա։ Ասի կնիկ հլը նայի էս ինչա չի թողում քնեմ։ Հելանք, վրայի շորը մի կողմ տարանք, տենանք ինչ մի հատ ծրար, մեջն էլ լիքը փող, սաղ դոլար էր։ Ուզում էի մի երկու հատ վրայից վերցնեյի, էն էլ կնիկս ձեռիցս առավ, թե բա էսի քոնը չի։

Ասի լավ ձերոնք իրանց վատ չեն զգա, որ մի հատ վրայից վերցնեմ։ Ասենք էսքան տարիյա աշխատում եմ, բայց սենց փող չէի տեսե, սիրտս վատ էր։ Դե արի ու էտքանից հտո, հանգիստ քնի, երազիս էլ եմ փող տեսե։ Կարևորը տեղը իմացա, մնացածը հեչ, մնում ա զոքանչիս ու աներիս հետ մի քիչ էլ լավ լինեմ ու վերջ, ինչքան փող ուզեմ, կտան։ Մեկա արդեն գիտեմ, որ ունեն։