10 օրով բանակից օտպուսկ էի էկել, նստեցի մարշրուտկա ու նայեք՝ ինչ խոսակցություն լսեցի․ Մարդ ամեն ինչից հիասթափվում ա

Մի քանի ամիս է, ինչ բանակում եմ, ծառայում եմ հայրենիքիս ու պարտքս եմ տալիս։ Այնքան ուրախ եմ, այնքան մեծ սիրով եմ մեկնել բանակ, որ չեք պատկերացնի։ Բայց էն օրվա դեպքից հետո ամեն ինչից հիասթափվել եմ։

Ուրեմն՝ օտպուսկ էի եկել 10 օրով, որոշեցի բարեկամներիս հերթով այցելել։ Ուրախ նստեցի երթուղային, որ գնամ նրանցից մեկի տուն, մեկ էլ լսում եմ ավտոբուսում հնչող մի խոսակցություն, որից այնքան եմ հուսահատվել, որ էլ չեք պատկերացնի։ Հիմա ամեն բան ավելի մանրամասն կպատմեմ, որ հասկանաք՝ ինչի եմ վրդովված։

Բանն այն է, որ ավտոբուսում երկու կին խոսում էին այս տարվա սաստիկ ցրտերից։ Իբր թե այնքան ցուրտ է, որ չեն ուզում աշխատել, տանից դուրս գալ։

Չէի դիմանում, քիչ էր մնում ասեի՝ դիրքերից նոր եմ իջել, հիմա ինձ համար ոնց որ ամառ լինի էն ցրտի համեմատ, ինչի՞ եք բողոքում անդադար։

Իրոք որ, ժողովուրդ ջան, մի արեք տենց, մի խոսեք անիմաստ։ Միշտ իմացեք, որ ձեզանից ավելի վատ վիճակում գտնվողներ կան, ու ձեր կյանքը, ձեր ամեն օրը գնահատեք։