Փայտի վառարան ենք դրել, ուրիշ հնար չունեինք, կիսուրս չհամաձայնվեց, որ ջեռուցում միացնենք․ ինձ ասեց գնա ցախ ջարդի մի երկու հատ բեր ես կկպցնեմ փեջը․ փեջը կպցնելուց տեսեք, ինչ եղավ, որ հաստատ սաղ կյանք երեսովա տալու

Էս տարի ես ու ամուսինս վարկով ջեռուցման հարցը լուծեցինք, որ վերջապես պրծնենք էս ծխից ու մրից, բայց սկեսուրս մեկա չհամոզվեց։ Ինչ իմացավ, որ գազի գինը թանկացել ա, ասեց՝ մենք էշ չենք, որ աշխատենք ու տանք պետությանը։ Ցախ կվառենք, մինչև տեսնենք գլխներիս ինչ կգա։ Փորձեցինք համոզենք, մեկա ոչ մի օգուտ։

Ամուսինս էլ ջղայնացավ ասեց ինչ անում եք արեք։ Ուրիշ հնար չկար արդեն ցրտերն ընկել էին, ստիպված դրեցինք վառարանը։ Էն օրն էլ սկեսուրս ասեց, թևերիս մեջ ուժ չկա, գնա երկու կտոր ցախ կոտրի բեր, ես փեջը կկպցնեմ։ Ես էլ գնացի ցախ բերելու։ Բերեցի ցախը դրեց վառարանը, որ կպցնի, լուցկին տվեց մեկ էլ գմփոց եկավ սաղ դեմքը մրոտվեց կիսուրիս, սպիտակ մազերն էլ դառան սև։ Հիմա էտ տեսքով, որ տեսա իրեն չկարողացա ծիծաղս զսպեմ, սկսեցի բարձր ծիծաղալ։

Ինքն էլ ահավոր ջղայնացել էր, ասեց, ինչ ես բերանդ բացել, սիրտդ հովացավ չէ։ Նենց չուզելով դրեցիք էս փեջը հետն էլ չուզելով գնացիր ցախ բերեցիր տես ինչ եղավ։ Ում ասեմ չի հավատա, որ հարսս վառելա ինձ։

Հիմա իրա ասածից ավելի ուժեղ եմ ծիծաղում։ Գնաց նայեց իրան հայելու մեջ, ասեց՝ այ քեզ բան ես էլ ասում եմ խի ես ծիծաղում։ Պիտի վախենայիր ոչ թե ծիծաղեիր։ Հիմա սաղ կյանք երեսովա տալու էս գմփոցը սկեսուրս։