Պատմական Արևմտյան Հայաստանում՝ Հին Խարբերդի տարածքում, հայ փորագրություններով հին քարե գիրք է հայտնաբերվել։
Այն հայտնաբերվել է Էլյազիգ քաղաքում (Պատմական Խարբերդ) հնագիտական պեղումների ժամանակ, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում՝ Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու մոտակայքում։
Քարե գիրքը ունի 80 սմ x 53 սմ չափսեր և մոտ 165 տարեկան է: Հարկ է նշել, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։
Հաղորդվում է, որ քարե գիրքը փոխանցվել է Էլյազիգի Պատմական թանգարանին։